Լարսը բաց է, երթևեկությունը վերականգնվել է

Բեռնատարներ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետի մերձակայքում, արխիվ

Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը, ճանապարհը բաց է, երկուշաբթի ուշ երեկոյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղարը:

Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փլուզման պատճառով փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ավտոճանապարհը