Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրությունից յոթ օր անց վարչապետ Փաշինյանն ու իշխող խմբակցությունը դրան հրապարակավ չեն արձագանքել։ Իշխող խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը սովորական աշխատանքային քննարկում որակեց մեկ տարվա վաղեմության զրույցը, որտեղ Ջհանգիրյանը համոզում-հորդորում է Վարդազարյանին հրաժարական տալ։
«Երկու գործընկերներ հանդիպում են, խոսում են, խնդիրը ո՞րն է, այսինքն՝ ԲԴԽ անդամները չհանդիպեն, չխոսեն, չքննարկե՞ն իրենց, տվյալ դեպքում, աշխատանքային հարցերը։ Աշխատանքային հարց են չէ՞ քննարկում կամ ավելի կոնկրետ պաշտոնավարումը շարունակելու կամ չշարունակելու հարցը», - ասում է պատգամավորը։
Ձայնագրության մեջ լսվում է՝ ինչպես է Ջհանգիրյանն ինչ-որ գործեր կանգնեցնելու հավաստիացումներ տալիս այդ պահին քրեական գործով անցնող, մեղադրյալ Ռուբեն Վարդազարյանին ու խոսում քննությանը միջամտելու իր հնարավորությունների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Որևէ մի լիազորություն ունեցող անհատի, մարմնի անունից չեմ խոսել». Ջհանգիրյանը՝ սկանդալային ձայնագրության մասինԻրավապաշտպաններից շատերի համոզմամբ՝ սա հստակ ցույց է տալիս, որ նա միջամտում է արդարադատությանն ու պետք է հրաժարական տա։ Հասարակական կազմակերպություները հիշեցնում են, որ հեղափոխությամբ ընտրված իշխանությունն ինքն է պարբերաբար հայտարարում արդարադատության համակարգը բարեփոխելու անհրաժեշտության մասին։
Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ այդ ուղղությամբ ամեն ինչ անում են, բայց իրենց իսկ կողմից ընտրված Ջհանգիրյանի հայտարարություններում որևէ արտառոց բան չկա, կարծում է՝ նա պետք է շարունակի պաշտոնավարել։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից քչերն են համաձայնվում խոսել վերջին միջադեից։
Ազգային ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր խոստացավ խոսել Ջհանգիրյանի հայտարարությունների մասին, բայց մեկ ժամ անց մտափոխվեց։
Բարձրագույն դատական խորհրդում հանձնախումբ է ձևավորվել, որ ուսումնասիրի խորհրդի նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյանի և խորհրդի նախկին ղեկավար Վարդազարյանի զրույցի աղմկահարույց ձայնագրությունը, այսօր լրագրողներին ասաց խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը։
«Ինչքան հիշում եմ, 5 հոգի միացել է այդ հանձնախմբին, և մենք խնդրել ենք պարոն Վարդազարյանից, որպեսզի ամբողջական և ադեկվատ գնահատական տրվի այդ խոսակցության մասնակիցների արտահայտություններին և այլն, որպեսզի նա մեզ տրամդրի ամբողջական մոնտաժով, չաղավաղված ձայնագրությունը, որպեսզի մենք կարողանանք դրա հիման վրա համապատասխան եզրակացության գալ», - նկատեց նա։
Արդյո՞ք այս ձայնագրությունը չի վկայում, որ դատավորների անկախությունը երաշխավորող կառույցի ղեկավարը միջամտում է արդարադատությանը. Ջհանգիրյանի գործընկերը հրաժարվեց կարծիք հայտնել։
Քննչական կոմիտեում էլ այս գործով դեռ զարգացում չկա, «Ազատությանը» փոխանցեցին, թե նյութեր են նախապատրաստվում։ Մամուլում հրապարակվեց, որ Ռուբեն Վարդազարյանն արդեն հրավիրվել է Քննչական կոմիտե։ Կոմիտեից մանրամասներ չեն հայտնում։ Հստակ է, որ Ջհանգիրյանին ՔԿ հրավիրելու մասին դատական խորհուրդը դիմում դեռ չի ստացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երբեք որևէ քաղաքական ուժի պարտադրանքով հրաժարական չեմ տվել»․ ՋհանգիրյանՋհանգիրյանն, աղմկահարույց ձայնագրության հրապարակումից չորս օր անց Հանրային ՀԸ եթերում մեկնաբանեց, թե բանակցության էր գնացել, իր ձևակերպմամբ՝ «կուտ է տվել» Ռուբեն Վարդազարյանին։
Ջհանգիրյանը նշել է, թե Վարդազարյանը ծաղկաքաղ է արել, ամբողջ խոսակցությունը տևել է մոտ 2 ժամ։ Ըստ ԲԴԽ անդամ Խաչատուրյանի՝ բոլոր կողմերի հայտարարություններն ու ձայնագրության ամբողջական տարբերակը ուսումնասիրելուց հետո կկարողանան եզրակացնել՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք կա, թե ոչ. «Այդ բովանդակության մոտիվները, այդ արտահայտությունների և այլն, տարբեր վարկածներ են առաջ քաշվել մասնակիցների կողմից և հարցազրույցը լսած անձանց կողմից, և այդ վարկածները պետք է քննության ենթարկվեն քննչական մարմնի կողմից»։
Եթե կարգապահական պատասխանատվության հիմքեր լինեն, հանձնախումբը կդիմի խորհրդին՝ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար։ Այն կարող է լինել նախազգուշացումից մինչև լիազորությունների դադարեցում։ Անհրաժեշտ է խորհրդի նիստի մասնակիցների մեծամասնության ձայները՝ 5 քվեից ոչ պակաս։
Մինչ այդ այսօր հայտնի դարձավ, որ Գագիկ Ջհանգիրյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Դավիթ Խաչատուրյանն ասաց՝ Ջհանգիրյանի վիրահատության մասին օրեր առաջ դեռ գիտեր։
Your browser doesn’t support HTML5