Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած 9 թեկնածուներից Ազգային ժողովն այսօր ընտրեց Վճռաբեկ դատարանի նորաստեղծ վարչական պալատի 3 դատավորներին։ Նրանք են՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանն ու Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը։
Թեկնածուների շարքում էր նաև Փաշինյանի կառավարության նախկին անդամ, Արդարադադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա չընտրվեց։ Ավելի վաղ նախկին պաշտոնյան իր ելույթում շեշտել էր՝ իրեն ավելի շատ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում է տեսնում։
Արդեն լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ. - «Ես առաջադրվել եմ հավասարապես երկուսում էլ և առավելապես ինձ տեսնում եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Հեռանկարս որոշակի չլինելու պարագայում մյուսների որոշակի հեռանկարը չեմ խոչընդոտում»։
Դատավորի թեկնածուներին խորհրդարանականներին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պատրականություններն իրականացնող Գագիկ Ջհանգիրյանի փոխարեն ներկայացնում էր ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։ Նա պարզաբանեց, թե ինչու է փոխարինում Ջհանգիրյանին. - «Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու հեսա կամ արդեն վիրահատության է ենթարկվում այս պահին, և այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու։ Ուղղակի մինչև այս պահը հայտնի չէր, թե արդյոք ենթարկվելու է վիրահատության թե ոչ»։
Արտահերթ նիստում խորհրդարանը քննարկեց նաև Հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուների հարցը։
Արտահերթին ընդդիմությունը չէր ներկայացել։ Սակայն «Հայաստան» խմբակցությունն հայտարարություն է տարածել դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ։ Ընդդիմադիր քաղաքական ուժը վիճահարույց է համարում Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրությունից հետո նրա պաշտոնավարումն ու այդ կառույցի կողմից թեկնածուների առաջադրումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Երբեք որևէ քաղաքական ուժի պարտադրանքով հրաժարական չեմ տվել»․ ՋհանգիրյանԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները «Որևէ մի լիազորություն ունեցող անհատի, մարմնի անունից չեմ խոսել». Ջհանգիրյանը՝ սկանդալային ձայնագրության մասինԴատախազությունը Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությունն ուղարկել է ՔԿ«Հաշվի առնելով, որ հայտնի ձայնագրության հրապարակումից, դրա՝ իրավապահ համակարգի և նույն ԲԴԽ-ի վերաբերյալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողությունների հաստատումից հետո մինչ օրս Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է և ներկայացնում այն կառույցը, որն առաջադրել է դատավորների թեկնածուների և, անկախ նրանից՝ ով է ընտրվելու, նույնիսկ իրական արդարադատություն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դեպքում կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը», - ասված է ընդդիմադիր խմբակցության տարածած հայտարարության մեջ։
Խորհրդարանը վաղը կշարունակի քննարկել Հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուների հարցը։ Նրանց թվում են նաև հրաժարական ներկայացրած իշխանական պատգամավոր Արթուր Դավթյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանը։ Ընտրությունը նախատեսվում է վաղը։