Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Բաքվում կրկին կոչ է արել բացել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարների՝ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում։
«Մենք վճռականորեն աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Այն պետք է միմյանց կապի Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը։ Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով