Վաղը` հունիսի 27-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Հունաստանում:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ:
Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով, հայտնում է ԱԳՆ խոսնակը: