Ռուսական ուժերի կողմից անցած գիշերը հրթիռակոծվել է Խարկովի պոլիտեխնիկի մարզասրահը։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնում են, որ մարզասրահի վրա երկու հրթիռ է արձակվել։ Պայթյուններն ու բռնկված հրդեհը ամբողջովին ավերել են շենքը։ Տուժածների մասին հաղորդագրություններ չկան։
Ուկրաինացի զինվորականի փոխանցմամբ` ամբողջ գիշերը ռուսական ուժերը հրետակոծել են Խարկովը Բելգորոդի շրջանից։ Դատելով մարզասրահի ավերածությունների բնույթից `«Իսկանդեր» տեսակի հրթիռեր են արձակվել։
Մարզասրահի աշխատակից Ալեքսեյ Յուշկոյի խոսքերով` այնպիսի զգացողություն է, ասես իր սեփական տունն է հրթիռակոծվել։ «Ես կառուցել եմ այս համալիրը մյուս ուսուցիչների հետ, ուստի ինձ համար դժվար է խոսելը»,- ասել է նա` հույս հայտնելով, որ պատերազմից հետո ամեն ինչ կվերականգնվի: