Բրյուսելում շարունակվող ԵՄ գագաթնաժողովում քննարկվում են նաև տնտեսական անվտանգության հարցեր

Բրյուսելում ընթանում է Եվրոպական առաջնորդների հանդիպման երկրորդ օրը, ուր քննարկվում է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը եվրոպական երկրների տնտեսության վրա։

Հանդիպման մեկնարկից առաջ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Եվրոպան պետք է ուժեղացնի ջանքերը ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար։

«Բոլորս միասին շատ լավ պատրաստված ենք դժվարին մարտահրավերին, կապված ռուսական բնական ռեսուրսների ներմուծման հետ», - ասել է Շոլցը։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն ասել է, որ Եվրամիության անդամ երկրները պետք է կոլեկտիվ կերպով գնեն գազը և որոշակի սահմանափակ գին սահմանեն՝ գալիք ձմռանը ճգնաժամից խուսափելու համար։