Թուրքիայում անտառները հրկիզելու կասկածանքով մեկ մարդ է ձերբակալվել

Արխիվ

Թուրքիայի Մարմարիսի շրջանում շոգ և չոր եղանակի պատճառով անտառային հրդեհներն արդեն մի քանի օր շարունակվում են։ Այսօր հաղորդվում է, որ Էգեյանի առափնյա մասում ավելի քան 140 հազար հեկտար տարածք է այրվել։

Ներքին գործերի նախարարն ասել է, որ հրկիզելու կասկածանքով մեկ մարդ է ձերբակալվել, որը խոստովանական ցուցմունք է տվել։ Առողջապահության նախարարը հայտնել է, որ 29 մարդ է տուժել, որոնցից երկուսը դեռ հիվանդանոցում են։ Վտանգավոր վայրերից ավելի քան 270 մարդ է տարհանվել։

Հրդեհը մարելու աշխատանքներում ներգրավված են հրշեջ ու փրկարարական ծառայությունների շուրջ 1500 աշխատակիցներ, երեք տասնյակ ուղղաթիռներ ու օդանավեր։