ԱՄՆ նախագահը կոչ է արել երեք ամսով կասեցնել բենզինի դաշնային հարկը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունենում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 22-ը հունվարի, 2022թ.

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ է արել երեք ամսով կասեցնել բենզինի դաշնային հարկը՝ վառելիքի գների ռեկորդային բարձրացման դեմ պայքարելու համար, սակայն շատ օրենսդիրներ, այդ թվում՝ նախագահի կուսակից դեմոկրատներ, ենթադրում են, որ այդ պահանջը կարող է երբեք չբավարարվել:

«Ամերիկյան ընտանիքները, որոնք այժմ շատ ավելի շատ են վճարում բենզինի համար, արժանի են որոշակի ֆինանսական օգնության», - հայտարարել է Բայդենը՝ կոչ անելով Կոնգրեսին գործել: Նա ընդգծել է, որ միայն մեկ գալոն վառելիքի համար 18,4 ցենտ հարկի կասեցումը բավարար չէ, և կոչ է արել նաև նահանգներին՝ ժամանակավորապես դադարեցնել հաճախ դաշնային դրույքաչափը գերազանցող հարկերի գանձումը։

Նախագահը, բացի այդ, խնդրել է խոշոր նավթային ընկերություններին՝ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմի հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ առաջարկել գաղափարներ, թե ինչպես կարելի է վերականգնել չաշխատող նավթավերամշակման գործարանները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպասվում է, որ Բայդենն այսօր կոչ կանի ժամանակավոր կասեցնել բենզինի հարկը. Reuters