Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կմասնակցի Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում աշխատանքային խմբերում Ուկրաինայի խնդրին նվիրված կլինի հատուկ նիստ:
ՆԱՏՕ-ն մտադիր է վերահաստատել իր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Դաշինքը ևս մեկ անգամ կդատապարտի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և կքննարկի Կիևին ռազմական լրացուցիչ օգնություն հատկացնելու խնդիրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն Մադրիդում կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ