Մոսկվայի քաղաքապետարանի որոշմամբ՝ Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հասցեն փոխվել է այն բանից հետո, երբ շենքի մոտ գտնվող հրապարակն անվանվել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ»:
«Հին հասցեն չեղարկվել է», - ասվում է քաղաքապետարանի այսօր հրապարակված հաղորդագրությունում:
Ավելի վաղ Մոսկվայի Քաղաքային դումայի պատգամավորներն առաջարկել էին վերանվանել հրապարակը և քննարկման էին ներկայացրել «Դոնբասի պաշտպանների հրապարակ», «Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ» և «Ռուսաստանի հերոս Ժոգա Վլադիմիր Արտեմի հրապարակ» տարբերակները:
«Մեդիազոնա» կայքի փոխանցմամբ, Մոսկվայի բնակտնտեսության վարչությունների բյուջետային աշխատակիցներին պարտադրել են քվեարկել հօգուտ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության հրապարակ» տարբերակի:
Մոսկվայի քաղաքապետարանի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է հարցվածների 45 տոկոսը: