Աֆղանստանում անցած գիշեր տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, կան հարյուրավոր վիրավորներ:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը հավանաբար կավելանա: Փրկարարների ջոկատները դժվարությամբ են հասնում տուժած լեռնային բնակավայրեր:
Վիրավորներին փորձում են ուղղաթիռներով դուրս հանել աղետի գոտուց և հասցնել բուժկենտրոններ:
Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Պակիստանի սահմանի մոտ գտնվող Խոստ անվամբ ավանի մոտակայքում:
Աֆղանստանի ներքին գործերի նախարար Սալահունդին Ավուբիի փոխանցմամբ, տուժածների մեծ մասը Պակտիկայի նահանգից է:
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև հարևան Պակիստանում և Հնդկաստանում, սակայն այդ երկրներում տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ դեռևս չկան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 255 մարդ է զոհվել