Սպասվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր կոչ կանի ժամանակավորապես դադարեցնել մեկ գալոն բենզինի դիմաց 18,4 ցենտ դաշնային հարկի գործողությունը: Երեկ այս մասին Reuters-ին հայտնել է Սպիտակ տան ծրագրերին քաջատեղյակ աղբյուրը:
Բայդենը երկուշաբթի օրն ասել էր, որ մտածում է հարկը կասեցնելու մասին, մինչ Միացյալ Նահանգները փորձում է պայքարել վառելիքի գների աճի և գնաճի դեմ: Բենզինի հարկի կասեցումը կարող է լուրջ հակազդեցության բախվել Կոնգրեսում, այդ թվում՝ շատ դեմոկրատների շրջանում:
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը բենզինի գնի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա այսօր:
Բենզինի բարձր գները լուրջ քաղաքական խնդիր են Բայդենի և դեմոկրատների համար, որոնք ցանկանում են պահպանել վերահսկողությունը Կոնգրեսում նոյեմբերին անցկացվելիք միջանկյալ ընտրությունների արդյունքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գնաճը բացասաբար է ազդում Բայդենի վարկանիշի վրա