Պուտինը «հպարտ է» Ուկրաինայում ռուս զինվորների գործողություններով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, հունիս, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հպարտ է» ռուս զինվորների գործողություններով Ուկրաինայում, որտեղ, ինչպես պնդում է Մոսկվան, «ռազմական հատուկ գործողություն» է իրականացվում։

«Մենք հպարտ ենք, որ հատուկ ռազմական գործողությունների ընթացքում մեր մարտիկները գործում են խիզախ, պրոֆեսիոնալ, ինչպես իսկական հերոսներ», - հայտարարել է Պուտինը Կրեմլում Ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։

Անդրադառնալով Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, Կրեմլի ղեկավարը հավաստիացրել է՝ «դրանք կհաղթահարվեն»։

Եվ «ի դեմս նոր սպառնալիքների և ռիսկերի՝ մենք ավելի կզարգացնենք և կամրապնդենք մեր զինված ուժերը», - հայտարարել է Պուտինը՝ խոստանալով նոր «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը շահագործման հանձնել մինչև տարեվերջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտին. «Աշխարհում «Սարմատ»-ի նման հրթիռ չկա և երկար ժամանակ չի լինի»