Ֆրանսիացի ձախերը երկրում կառավարական ճգնաժամ են կանխատեսում

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը ձևավորած ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը։

Ֆրանսիացի ձախերը երկրում կառավարական ճգնաժամը գրեթե անխուսափելի են համարում։ Այս մասին հայտարարել է կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Ֆրանսիայի խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը ձևավորած ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը։

«Վարչապետ Էլիզաբեթ Բորնը պետք է հետևի ձևավորված ավանդույթին և նորընտիր Ազգային Ժողովում բարձրացնի իր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը։ Քանի որ վարչապետը խորհրդարանում մեծամասնություն չունի, ապա կառավարությունը պարտվելու է», - հայտարարել է Մելանշոնը։