Պեսկով․ «ՀԱՊԿ ուժերը Ուկրաինայում ներգրավելու հարցը չի քննարկվել»

«Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերը Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությանը ներգրավելու հարցը չի քննարկվել», - այսօր պատասխանելով լրագրողների հարցին՝ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման տարբերակ չի քննարկվել։ Դրա հետ մեկտեղ ՀԱՊԿ նշանակությունը շատ մեծ է, այս կառույցը ոչ վաղ անցյալում ի ցույց է դրել իր արդյունավետ, պետական և օպերատիվ բնույթը», - հայտարարել է Պեսկովը։

«ՀԱՊԿ զարգացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության առաջնահերթություններից մեկն է», - նշել է Կրեմլի խոսնակը։