ՊՆ-ն հաստատում է, որ սահմանին զինծառայող է զոհվել

Պաշտպանության նախարարությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ հայ-ադրբեջանական սահմանին զինծառայող է զոհվել: Պաշտպանական գերատեսչությունը խոստացավ մանրամասները ներկայացնել ավելի ուշ:

Այսօր առավոտյան Բաքուն, իր հերթին, հաղորդել էր, որ երեկոյան ու գիշերը սահմանի արևելյան ուղղությամբ կրակոցներ են արձակվել: