Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց ընդդիմության հերթական հանրահավաքը, որի ավարտին Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ հաջորդ շաբաթվանից սկսելու են մարզերում նույնպես։
Իսկ մայրաքաղաքում հաջորդ հանրահավաքը կկայանա հունիսի 24-ին, մինչ այդ, չորեքշաբթի օրը ընդդիմադիր պատգամավորները հավաքվելու են Կոնսերվատորիայի դիմացի այգում՝ զրուցելու իրենց համախոհների հետ։
Սաղաթելյանի խոսքով՝ այլ ակցիաների մասին նախօրոք կտեղեկացնեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ սկզբունք՝ պրոֆեսիոնալիզմը. Վարդևանյան