Արմեն Գրիգորյանը Քերըն Դոնֆրիդին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին:

Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:

Հանդիպման ընթացքում, հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա:

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալն այսօր ավելի վաղ հանդիպումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի և արտգործնախարար Միրզոյանի հետ: