Մակրոնը չի բացառում իր այցը Մոսկվա

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի համատեղ ասուլիսը Կրեմլում, Մոսկվա, 9-ը փետրվարի, 2022թ.

Ֆրանսիայի նախագահը չի բացառում, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում կարող է այցելել Մոսկվա։ Այս մասին Էմանյուել Մակրոնը նշել է ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ես իհարկե նման այցը չեմ բացառում, բայց դա հենց այնպես չպետք է տեղի ունենա։ Նման այցը Ռուսաստանի նախագահից որոշակի քայլեր և ժեստեր է պահանջելու», - նշել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիական մեկ այլ հեռուստաընկերության՝ BFM-ի հետ զրույցում Մակրոնը նշել է, որ շփման մեջ կմտնի Վլադիմիր Պուտինի հետ ամեն անգամ ,«երբ դա օգտակար լինի»։

Դրա հետ մեկտեղ, Մակրոնը նշել է, թե Փարիզը շարունակելու է անել հնարավորը, որ «Ուկրաինան հաղթի այս պատերազմում»։