Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հայ-ադրբեջանական սահմանի Քելբաջարի հատվածում տեղի ունեցած հերթական միջադեպի մասին։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, «հունիսի 17-ի գիշերը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Դամիրչիդամ գյուղում տեղակայված ադրբեջանական դիրքերը»։
Պաշտոնական Բաքվի փոխանցմամբ, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են «համարժեք պատասխան քայլերի»։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Բաքվի հաղորդումը՝ շեշտելով՝ հաղորդագրությունը չի համապատասանում իրականությանը։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։