Դելիում անցկացվում է ASEAN-Հնդկաստան արտգործնախարարների հանդիպում

Հնդկաստանի արտգորխնախարար Սուբրամանյամ Ջայշանկար, արխիվ

Այսօր Դելիում հատուկ նիստ են անցկացնում Հարավ-արևելյան Ասիայի երկրների ընկերակցության և Հնդկաստանի արտգործնախարարները։

Սինգապուրի արգործնախարար Վիվիան Բալակրիշնան հանդիպման բացման խոսքում զգուշացրել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև աճող մրցակցության մասին, որը կարող է սպառնալ տարածաշրջանային կայունութանը։

«Գերհզոր տերությունների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության սրացումը ուղիղ ազդեցություն ունի Ասիայում մեր բոլորի վրա։ Այդ զարգացումները, եթե չկանգնեցվեն, կարող են սպառալիքի տակ դնել խաղաղության և կայունության միասնական համակարգը, որից կախված է մեր զարգացումը, բարեկեցությունն ու բարգվաճումը»,- նշել է Սինգապուրի արտգործնախարարը։

Հարավասիական 10 երկներ ընդգրկող կամակերպությանը Հնդկաստանը չի անդամակցում։ Դելիի հանդիպումը միտված է կողմերի միջև համագործակցության զարգացմանը և տարածաշրջանային հարցերի քննարկմանը։

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտնել է Հնդկաստանի աջակցությունը ASEAN-ի երկրներին և կոչ արել ամրապնդել կապերը Հնդկաստանի և նրանց միավորող կազմակերպության միջև։