Նախագահ Վահագն Խաչատրյանը հունիսի 15-17-ը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան: Հայաստանի նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են Խաչատրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ, ասված է նախագահականի հաղորդագրությունում:
Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: