Լոնդոնում «Գաթվիք» միջազգային օդանավակայանում Բրիտանիայից հեռանալու փորձի պահին ձերբակալվել է մի տղամարդ, ով, ենթադրաբար, լրտեսել է հօգուտ Ռուսաստանի:
Դա տեղի է ունեցել դեռ երկուշաբթի օրը, սակայն ոստիկանությունը միայն այսօր է հրապարակել այդ լուրը:
Ոստիկանները կասկածյալի անունը չեն հաղորդել, չկան տեղեկություններ նրա քաղաքացիության և զբաղմունքի մասին: Հայտնի է միայն, որ նա մոտ 40 տարեկան է:
The Times պարբերականի փոխանցմամբ, ձերբակալությունն իրականացրել է Անգլիայի ոստիկանության՝ «Սքոթլենդ Յարդ»-ի (Scotland Yard) հակաահաբեկչական ստորաբաժանումը: