Իսրայելում արդյունահանված գազը Եգիպտոսով կփոխադրվի Եվրոպա

Եվրամիության, Իսրայելի և Եգիպտոսի գազային պայմանագրի ստորագրումը, Կահիրե, 15 հունիսի, 2022թ.

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գովեստով է խոսել գազի մատակարարման հարցով այսօր Իսրայելի և Եգիպտոսի միջև Կահիրեում կնքված պայմանագրի մասին: Գազը պետք է փոխադրվի Եվրոպա և նվազեցնի մայրցամաքի կախվածությունը Ռուսաստանի մատակարարումներից:

«Այս հռչակագրով մեկնարկում է Իսրայելի և Եգիպտոսի այդքան սպասված գործընկերությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը նպաստելու հարցում: Երկար ժամանակ բնական պաշարները կիրառվել են պառակտման և հակամարտությունների համար, հատկապես այս տարածաշրջանում»,- ասել է Իսրայելի էներգետիկայի նախարար Կարինե Էլհաբար-Հարշտայնը:

«Այսօր կնքելով հռչակագիրը, մենք կարևոր քայլ ենք արել Իսրայելից Եգիպտոս բնական գազը հասցնելու, այն հեղուկ դարձնելու և հետագայում Եվրոպա ուղարկելու համար: Սա լուրջ քայլ է ոչ միայն Եվրոպայի մատակարարման համար, այսպես նաև Եգիպտոսն է դառնում տարածաշրջանային էներգետիկ կենտրոն»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև հայտնել է, որ Եվրամիությունը 100 միլիոն եվրո կտրամադրի Եգիպտոսին պարենային անվտանգությունը հզորացնելու համար, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արտահանման համար նախատեսված մոտ 20 միլիոն տոննա հացահատիկ դեռ մնում է ուկրաինական շտեմարաններում: