Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը աշխատանքային այցով ժամանել է Անկարա, որտեղ նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության հարցեր»,- հաղորդում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը։
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հավելում է, որ Էրդողան- Օվերչուկ հանդիպումը մամուլի համար փակ ռեժիմով կայացել է Թուրքիայի նախագահական համալիրում։
Օվերչուկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները բացելու եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմի համանախագահն է։