Էմանյուել Մակրոնն այցելում է Ռումինիա և Մոլդովա

Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնը մինչ Ուկրաինային սահմանակից Ռումինիա և Մոլդովա մեկնելը օդանավակայանում տված ճեպազրույցում ֆրանսիացի ընտրողներին հորդորեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ձայն տալ իր կուսակցությանը:

Նա ասել է, որ Ուկրաինայի պատերազմը կյանքի բոլոր ոլորտների վրա բացասական ազդեցություն է գործել, այդ թվում` տնտեսության, և զգուշացրել է հետագա դժվարությունների մասին, քանի որ հակամարտությունն արդեն չորրորդ ամիսն է` շարունակվում է:

Մակրոնն այսօր ացելում է Ռումինիայում տեղակայված ֆրանսիացի զինծառայողներին, իսկ վաղը ուղևորվելու է Մոլդովա։ Ուկրաինա այցելելու հավանականության մասին կառավարության մամուլի քարտուղարն ավելի վաղ ասել էր, որ դիտարկում են բոլոր տարբերակները։