Թաիլանդում թմրամիջոցների գործերով դատապարտված մոտավորապես 3 հազար կալանավորներ ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ նախօրեին իշխանությունները մարիխուանան հանեցին թմրանյութերի ցանկից։
Այդպիսով Թաիլանդը դարձավ ասիական առաջին երկիրը, որտեղ մարիխուանան այլևս թմրամիջոց չի համարվում։
Գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով թույլատրվել է մարիխուանա աճեցնել, բայց ծխելը դեռ կարող է խախտել հանրային առողջության մասին օրենքը։
Բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը Թաիլանդում թույլատրվել էր 2018 թվականին։