Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ, Մալդիվների Հանրապետության արտգործնախարար Աբդուլա Շահիդի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ, Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը շարունակելու է իր ջանքերը բոլոր կարևոր ոլորտներում՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, ներառյալ՝ ապագա խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանազատումը, բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահը կայցելի Ադրբեջան