Իրանի իշխանությունները հայտնում են երկրի օդատիեզերական ոլորտի առաջատար երկու պաշտոնյաների մահվան մասին: Պաշտոնական աղբյուրների համաձայն, երիտասարդ պաշտոնյաները «զոհվել են առաքելության ընթացքում»՝ նույն օրը, երկրի տարբեր շրջաններում։ Մահվան հանգամանքների մասին չի հաղորդվում։
Թեհրանը նախկինում Իսրայելին է մեղադրել իրանցի ռազմական գործիչների և միջուկային տեխնոլոգիաների փորձագետների սպանությունների համար:
Անցած ամիս հաղորդվել էր Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Սայադ Խոդայիի սպանության մասին։ 50-ամյա Խոդային սպանվել էր Իրանի մայրաքաղաքի արևելքում գտնվող իր տան մոտ՝ անհայտ անձանց կրակոցների հետևանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռաիսի․ «Իրանը վրեժխնդիր կլինի բարձրաստիճան ուժայինի սպանության համար»Երկու շաբաթ առաջ էլ գնդապետ Ալի Էսմայիլզադեն՝ էլիտար «Ալ Քուդս» ստորաբաժանման արտաքին գործողությունների ստորաբաժանման հրամանատարը, մահացել է «իր տանը դժբախտ պատահարի հետևանքով», հաղորդել էր պետական IRNA գործակալությունը: