Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից

Տաթևիկ Ռևազյանն այլևս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը չէ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վերադառնում է բիզնեսի աշխարհ:

Հրաժարականի պատճառների մասին նա հետևյալն է նշել. «Ինչպես միշտ, այժմ ևս ենթադրում եմ կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր և բանբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որևէ տարաձայնություն»:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ըստ Ռևազյանի, անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով:

Տաթևիկ Ռևազյանը ոլորտը ղեկավարել է 2018 թվականից: