Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր բողոքի ակցիա անցկացրին Գլխավոր դատախազության շենքի առջև: Նրանք բողոքում էին իշխանական ճնշումներից: Իշխանությունը այս մեղադրանքները չի ընդունում:
Ընդդիմությունը իրենց ակցիաներն արդյունավետ է գնահատում, բայց միևնույն ժամանակ նշում՝ նոր մարտավարության խնդիր ունեն։ Ընդդիմադիր շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ մտածում են որոշ քայլերի ու գործողությունների փոփոխության մասին։ Թե ինչ, դեռ փակագծեր չեն բացում։