Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նախօրեին ստորագրել է հրամանագիր, որով Ռուսաստանը դուրս է եկել ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունից:
Այդ առաջարկով կառավարությանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Մինչդեռ, կազմակերպությունը դեռ ապրիլին ինքն է վճիռ կայացրել Ռուսաստանի անդամությունը չեղարկելու մասին:
Դրանից հետո Մոսկվան հայտարարել է, թե այդ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունում գերիշխող դիրքեր գրաված Եվրամիության երկրները քաղաքականացնում են իրենց գործունեությունը և Ռուսաստանի նկատմամբ խտրական որոշումներ են ընդունում: