Ռուսաստանը 551 միլիարդ 400 միլիոն ռուբլի է ավելացրել կառավարության պահուստային ֆոնդին, որը պետք է մեղմի արտաքին սահմանափակումների ազդեցությունը տնտեսության վրա: Դա հավասար է մոտ 9.5 միլիարդ ԱՄՆ դոլարի:
Կարգադրությունը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը: Մոսկվան հայտնել է, որ այդ գումարի նպատակն է կայունացնել պատժամիջոցների ենթարկվող տնտեսությունը:
Միջոցների աղբյուրը 2022 թվականին նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտն է: Ռուսաստանի կառավարությունը հայտնել է, որ ռուսական ռուբլով էներգակիրների վաճառքն իրականացվում է առանց խոչընդոտների: