Այսօր հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարարը և ԱՄՆ-ի դեսպանը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, արխիվ, Մոսկվա:

Այսօր Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը և Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը:

«Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր»,- նշվում է նախարարության մամլո վարչության հրապարակած հաղորդագրությունում:

Ավելի վաղ դեսպան Սալիվանը ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի կապերի բացարձակ խզում պարզապես հնարավոր չէ, և միաժամանակ ավելացրել, որ առաջիկայում ռուս-ամերիկյան ամբողջական հաշտեցում և արդյունավետ հարաբերությունների վերականգնում ակնկալել պետք չէ: