Երևանում ավարտվեց ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը

Երևանում քիչ առաջ ավարտվեց ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է 3 փաստաթուղթ, դրանցից մեկը համատեղ հայտարարություն է, որտեղ խոսվում է միջազգային սպառնալիքների մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, խոսելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներից, ասաց, որ երեք ուղղությամբ էլ իրավիճակը լարված է` նկատի ունենալով կենտրոնասիական, կովկասյան և արևմտյան ուղղությունները: Ավելացրեց, որ հատկապես լարված է արմևմտյան ուղղությամբ:

Այնտեղ, հիշեցնենք, Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ այս տարի նշվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և կազմակերպության ստեղծման 20-ամյակը։

Նրա տեղեկացմամբ` նեղ, ապա և ընդլայնված կազմով նիստերի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման միտումները և դրանց ազդեցությունը անդամ երկրների անվտանգության վրա:

Մանրամասները` քիչ ուշ