Գալիք կիրակի օրը՝ հունիսի 12-ին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կդառնա մոլորակի ամենաերկարակյաց գործող միապետը, քանի որ կգերազանցի Թաիլանդի թագավոր Ադուլյադեդ Պումիպոնի գահակալության ռեկորդը:
Ադուլյադեդ Պումիպոնը գահ է բարձրացել 1946 թվականին, գահակալել է 70 տարի, 126 օր և մահացել է 2016 թվականին 88 տարեկանում:
1996 թվականին թագավոր Ադուլյադեդը և թագուհի Սիրիկիթը հյուրընկալել են Թաիլանդ հնգօրյա այց կատարած Եղիսաբեթ Երկրորդին և նրա ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպին:
96-ամյա Եղիսաբեթ Երկրորդը թագուհի է հռչակվել 1952 թվականի փետրվարի 6-ին` հոր՝ թագավոր Ջորջ 6-րդի մահվան օրը և պաշտոնապոս թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին:
Գահակալության պատմական ռեկորդը պատկանում է Ֆրանսիայի թագավոր Լուի 14-րդին, ով թագավոր է հռչակվել 1643 թվականին 4 տարեկանում, իշխել է 72 տարի և մահացել է 1715 թվականին 77 տարեկան հասակում: