Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, Նյու Յորք, արխիվ

Հինգ երկրներ՝ Ճապոնիան, Շվեյցարիան, Էկվադորը, Մալթան և Մոզամբիկը, քվեարկությամբ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ:

Այդ երկրները կփոխարինեն Իռլանդիային, Նորվեգիային, Մեքսիկային, Քենիային և Հնդկաստանին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների կարգավիճակ կունենան 2023-24 թվականների ընթացքում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի 15 անդամներ, որոնցից հինգը մշտական են և կարող են վետո սահմանել ցանկացած բանաձևի վրա: Հնգյակում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Ոչ մշտական տասն անդամներն ընտրվում են երկու տարի ժամկերտով և չունեն վետո սահմանելու լիազորություն: Անցյալ տարի ոչ մշտական անդամ են ընտրվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Բրազիլիան, Ալբանիան, Գաբոնը և Գանան: