Դոնեցկի դատարանն օտարերկրացի երեք ռազմագերիների դատապարտեց մահապատժի

Ինքնահռչակ Դոնեցկի դատարանը օտարերկրացի երեք ռազմագերիների՝ Բրիտանիայի երկու և Մարոկկոյի մեկ քաղաքացու մեղավոր ճանաչեց «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» իշխանությունը ուժով զավթելու փորձերի մեջ և վճռեց նրանց դատապարտել մահապատժի։

Նրանք Ուկրաինայի զինված ուժերի ծառայողներ են, որոնք պայմանագրեր էին կնքել դեռ մինչև Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։