Պեկինն ակտիվացնում է հարաբերությունները Կենտրոնական Ասիայի 5 երկրների հետ

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ի, արխիվ

Չինաստանի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը հանդիպում են ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։

2022 թվականին լրանում է Չինաստանի և այդ հինգ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։

Հանդիպմանը Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է, որ «քաոսային և փոփոխական աշխարհում բոլոր կողմերի գլխավոր խնդիրներից մեկը Չինաստանի և Կենտրոնական Ասիայի 5 երկրների միջև հարաբերությունների զարգացումն է»։

Արտգործնախարարները 10 կետի շուրջ համաձայնության են եկել՝ ներառյալ ֆինանսական, անվտանգային, կանաչ զարգացման ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու մասին։ Նրանք նաև պայմանավորվել են մեխանիզմներ ձևավորել իրենց երկրների ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու համար։