Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այցը Արցախ գնահատել է որպես «երկու երկրների հարաբերությունների կարգավորումը լրջորեն վնասող քայլ»՝ ուղղված «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության դեմ»:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հաղորդագրությունում պնդում է, թե հայկական կողմի «նման անպատասխանատու և սադրիչ քայլը» ցույց է տալիս, որ Երևանն անկեղծ չէ կարգավորման գործընթացում, և ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերի վրա:
Արթուր Դավթյանը երեկ Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, ինչպես նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: