Մեկ զոհ, շուրջ մեկ տասնյակ վիրավորներ՝ քիչ առաջ Բեռլինում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։
DPA գործակալության փոխանցմամբ՝ անհայտ տղամարդը Շարլոտենբուրգ թաղամասում վրաերթի է ենթարկել անցորդներին։
Ոստիկանությունն առայժմ չի հստակեցնում՝ արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր էր, թե՞ ահաբեկչական հարձակում։ Հայտնի է միայն, որ անցորդներին հաջողվել է վնասազերծել վարորդին և հանձնել նրան իրավապահներին։
Գերմանական ոստիկանությունը ձերբակալվածի մասին առայժմ որևէ տեղեկատվություն չի հաղորդում։