Քիչ առաջ Անկարայում մեկնարկել են Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի բանակցությունները։
Բանակցությունները մեկնարկել են ընդլայնված ձևաչափով։
Լավրովի Թուրքիա կատարելիք այցի մասին Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին երեկ՝ տեղեկացնելով, որ դրանց օրակարգային հիմնական թեման լինելու է ուկրաինական ճգնաժամը։
Ռուսաստանի ԱԳՆ տեղեկություններով՝ Լավրովն ու Չավուշօղլուն այսօրվա բանակցությունների ընթացքում պատրաստվում են քննարկել «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Անկարայում կհանդիպեն Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն