Ռուսաստանի ԱԳ նախարարը մեկնում է Թուրքիա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Անկարա, որտեղ, Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն, վաղը բանակցություններ կանցկացնի իր թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ։

«Նախարարները տեսակետներ կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի, ներկա վիճակի, ինչպես նաև ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարների շուրջ», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լավրովն ու Չավուշօղլուն այլ թեմաների շարքում վաղը կայանալիք բանակցությունների ժամանակ անդրադառնալու են նաև Անդրկովկասում ստեղծված կացությանը։