Այսօր առավոտյան Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել Պաշտպանության նախարության «Կամազ» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 10 ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Պաշտպանության նախարությունից տեղեկացնում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, զինծառայողներից մեկը կողոսկրի կոտրվածք ունի, մյուս 10 զինծառայողները թեթև քերծվացքներ են ստացել և հավանաբար այսօր դուրս կգրվեն հիվանդանոցից։