Անգլերենը կարող է Ուկրաինայում ստանալ գործարար հաղորդակցության լեզվի կարգավիճակ: Այս մասին Telegram-ում գրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը (Շմիհալ)։
Նրա խոսքով` «անգլերենն այժմ օգտագործվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործարար հաղորդակցության մեջ, ուստի Ուկրաինայում նրան նման կարգավիճակ շնորհելը կօգնի զարգացնել բիզնեսը, ներդրումներ ներգրավել և արագացնել Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը»:
Ուկրաինայի վարչապետն ու նախարարների կաբինետն այժմ աշխատում են համապատասխան օրենսդրական նախաձեռնության վրա։