Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում Եվրամիության գրասենյակի առջև՝ պահանջելով գնահատական տալ ոստիկանական գործողություններին։
Ոստիկանության հաղորդամամբ էլ, հունիսի 3-ին կառավարական առանձնատների մոտ հավաքի մասնակիցները քարերով, մետաղյա ձողերով, շշերով ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ։
Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բախումներից բժշկական կենտրոններ էին դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում երեկվա բախումների համար