Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է վարչապետ իշխանափոխության պահանջով ակցիաներ իրականացնող ընդդիմության հանրահավաքը:
Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ողջունեց Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հայտարարությունը, որով ԳԱԱ-ն նշել էր, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ մտահոգություն հայտնելով վերջին շրջանում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։
«Այս ընթացքում նաև Գրողների միության նախագահն է հանդես եկել հայտարարությամբ, այս տեմպը պետք է շարունակել: Հայասանի հանրապետության բոլոր մտավորականները, գիտակրթական կառույցները, հաստատությունները պետք է հանդես գան հայտարարության, մենք պետք է հասնենք կոնսենսուս մինուս 1-ին», - ասաց Սաղաթելյանը:
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը անդրադարձավ Հայաստանի քարտեզին, պատմությանը, թե ինչպես են առաջացել անկլավները: