Բաքուն հույս ունի խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ. Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բաքուն հույս ունի խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, «որը նոր լիցք կհաղորդի տարածաշրջանի երկրների զարգացմանը»։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը նշել է, որ Բաքուն «խաղաղության և կայունության կողմնակից է», ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Կողմերը քննարկել են նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները։ Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ «Ադրբեջանը շահագրգռված է խորացնել համագործակցությունը ոչ միայն դաշնային մակարդակով, այլև ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների հետ»։