Ռուսաստանյան դատախազությունը ցանկանում է հայազգի ակտիվիստին զրկել ՌԴ քաղաքացիությունից

Ակտիվիստ Արշակ Մակիչյանը բնապահպանական ակցիայի ժամանակ, արխիվ

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող բնապահպան ակտիվիստ Արշակ Մակիչյանին կարող են զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նման պահանջով դատարան է դիմել ռուսաստանյան դատախազությունը, հաղորդում է «Մեդիազոնա»-ն։

Ռուսաստանյան աղբյուրների փոխանացմամբ՝ դատախազությունը պնդում է, որ 2004 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում Մակիչյանը սուտ տեղեկություններ է ներկայացրել: Թե հատկապես ինչ է ստել ակտիվիստը, չի հաղորդվում։

Մակիչյանը գտնվում է Գերմանիայում, նա հայտարարել է, որ գործը քաղաքական է։

Արշակ Մակիչյանը 28 տարեկան է, ծնվել է Հայաստանում, Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2004 թվականին։ Բնապահպանական տարբեր խնդիրների լուծման պահանջով նա վերջին տարիներին տասնյակ ակցիաներ է կազմակերպել, պարբերաբար ելույթներ ունեցել կլիմայական հարցերով միջազգային համաժողովներում: